15.09.2017|
12:18
Հետաքրքիր զարգացումներ են սպասվում համաշխարհային ֆուտբոլում: ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի առաջնությունների նախաշեմին անցկացվող Համադաշնությունների գավաթի խաղարկությունը փոխարինել կառուցվածքային առումով նոր մրցաշարով, որի անհրաժեշտությունը, խոստովանենք, շոշափելիորեն էր զգացվում, որքան էլ, ի դեմս ակումբային թիմերի, աշխարհի չորս ծագերում ունենք վառ ընդգծված խաղարկություններ: